Մարդկային ռեսուրսների կառավարում

Օրենսդրական

Մարդկային ռեսուրսների կառավարում

Հաշվապահական հաշվառման, ինչպես նաև Ֆինանսական հաշվետվությունների ճշգրիտ վարումը, բիզնես գործընթացում կարևորագույն գործիքներ են, որոնք ենթադրում են յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկությունների ըմբռնում, գործող բիզնես պրոցեսներին հատուկ ֆինանսական և հարկային հաշվառման համակարգի ներդրում ու վարում, ինչպես նաև օերնսդրական փոփոխությունների վերաբերյալ ժամանակին իրազեկում և դրանց արդյունավետ կիրառում:

«ՖՐԵԴԱ»-ն Հայաստանում տրամադրում է ինչպես պարբերական հաշվապահական ծառայություններ, այնպես էլ ապահովում է մեկանգամյա առանձնահատուկ խնդիրների լուծում:

Մեր թիմի կողմից հաշվապահական ծառայությունների մատուցումը համակցվում և ամրապնդվում է հարակից ծառայություններով` հարկային և մաքսային հարցերով խորհրդատվություն, աշխատանքային օրենսդրության հարցերով խորհրդատվություն, հաշվապահական հաշվառման վերականգնում, հարկային ստուգումների վարում և անցկացում, ՄՌԿ ծառայությունների մատուցում և այլն։

Հաշվապահական հաշվառման վարման ծառայությունները ներառում են անհրաժեշտ փաստաթղթերի դասակարգումը, լրացումը, արխիվացումը, համակարգչային ծրագրային ապահովման միջոցով համապատասխան հաշվապահական գրանցումների վերլուծումը և համապատասխանեցումը, ֆինանսական, հարկային, վիճակագրական և այլ հաշվետվությունների, ինչպես նաև այլ նշանակալի տեղեկատվության պատրաստումը:

ՖՐԵԴԱ թիմը կազմված է որակավորված և տարբեր ոլորտներում փորձառություն ունեցող խորհրդատու-հաշվապահներից, ովքեր պատրաստ են մատուցել հաշվապահական հաշվառման ծառայություն՝ Ձեր ընկերության համար՝ անկախ դրա չափերից և գործունեության ոլորտից:

 

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն կազմում

Հաշվապահական հաշվառման քաղաքականության փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի կայացած և զարգացող ընկերությունների համար, հատկապես, երբ վերջիններս ակնկալում են արտաքին ֆինանսավորում, ներդրումներ, ընդգրկվելու են մեծ նախագծերի մեջ: Ֆրեդան փորձ ունի ստեղծելու այդպիսի փաստաթղթեր շինարարության, տրանսպորտի, մեքենաշինության, ՏՏ և խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար:

Այսպիսի միասնական ընթացակարգի մշակումը ընկերությանը թույլ է տալիս աշխատել ավելի ճկուն, միաժամանակ ընդունակ լինել լուծելու այլ հարակից խնդիրներ` օրինակ, որոնք վերաբերում են կառավարչական հաշվառմանը և այլն: Մեր ընկերությունն ունի սեփական մշակումներ այդ ուղղությամբ։

Տարեկան Ֆինանսական հաշվետվությունների (առանց կից ծանոթագրությունների) կազմում և ներկայացում ղեկավարությանը Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով,

Հետևում և Հաճախորդին տեղեկացում, որ հարկերը, վճարները սահմանված ժամկետներում վճարվեն,

Հաշվապահական գրանցումների վերաբերյալ հաճախորդի հարցման դեպքում տվյալների տրամադրում։

Ընթացիկ հաշվապահական հաշվառման վարում` ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն.

Հաճախորդի կողմից տրված լիազորագրի հիման վրա ՊԵԿ-ից էլեկտրոնային մուտքագրման տվյալների ստացում,

Գործող ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան բոլոր հաշվապահական/ֆինանսական փաստաթղթերի համապատասխանության ստուգում,

Բոլոր ակտիվների, պարտավորությունների, հասույթի /ֆինանսավորման/ և ծախսերի, ներառյալ՝ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների ու պաշարների գրանցում,

Հաճախորդի կողմից տրամադրված լիազորագրի հիման վրա բոլոր ստացված հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային հաստատում, որոնք նախօրոք կհաստատվեն ղեկավարության կողմից,

Հարկային ծանուցումների պատասխանների պատրաստում,

Բոլոր գործարքների ժամանակին գրանցում,

Հաճախորդի պայմանագրերի հարկային մասի վերանայում,

Բանկային /այդ թվում Օնլայն բանկինգի/ վճարման փաստաթղթերի պատրաստում,

Ծրագրի ներդնում Հաճախորդի նախընտրած համակարգչային ծրագրային ապահովման համակարգում,

Հարկային ստուգման դեպքում վարում և անցկացում որպես Հաճախորդի ներկայացուցիչ,

Ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի /մաշվածության/ հաշվառում ֆինանսական և հարկային՝ համաձայն հաճախորդի ընդունած քաղաքականության,