ՀՀ հարկային օրենսգրքի 142-րդ հոդվածի համաձայն (01.07.2019թ. գործող խմբագրությամբ)՝ եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է

Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.

Սույն մասի 1-4-րդ կետերում չնշված եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.

Պասիվ եկամուտների մասով՝ հաշվառման դրամարկղային մեթոդով.

Հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամուտների մասով, ինչպես նաև Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված եկամուտների մասով՝ հաշվառման հաշվեգրման մեթոդով: