Միասին անցնենք Ձեր բիզնեսի հաջողության ճանապարհը Մեր աշխատանքի լավագույն գնահատականը Ձեր լուծված խնդիրներն են։ ՀՀ ԴՐԱՄ 26,007,000 136 ԿԱԶՊԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԴՐԱՄ 86,800,000 4 ԿԱԶՊԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Freda-ն Covid 19 -ի ճգնաժամային օրերին օժանդակել է շուրջ 140 գործընկերոջ՝ օգտվելու ՀՀ Կառավարության սահմանած տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներից և, արդյունքում, շարունակելու իրենց գործունեությունը: McKinven CONSULTING GROUP
INTERNATIONAL
Партнер - сеть аудиторских и консалтинговых компаний по всему миру
Ուրախ ենք ձեզ ներկայացնել մեր նոր գործընկեր <<Արարատ>> սննդի կոմբինատ ընկերությանը, որը հայկական շուկայում առաջատարն է հյութերի և պահածոների արտադրությունում : Իմանալ ավելին Ամփոփելով 2021թվականի հաշվետու տարվա արդյունքները՝ մեր ընկերությունը ՀՀ պետական բյուջե վճարել է ռեկորդային 88173000 դրամ հարկ,որից 46,200,000-ը ԱԱՀ,31,073,000-ը եկամտային հարկ, 10,900,000-ը շահութահարկ:Այս թվերն արդեն իսկ ցույց են տալիս,որ մենք հանդիսանում ենք օրինակելի հարկատու և վստահելի գործընկեր,որը կկարողանա պաշտպանել ձեր շահերը ցանկացած իրավիճակում՝ ամենաբարձր մակարդակով:
Մեր ֆինանսական անկախությունը՝ ձեր անվտանգության գրավականն է:

Իմանալ ավելին

Գործում ենք բիզնեսի բոլոր ոլորտներում 2004 թվականից:

Մենք հաջողությամբ մեր մասնագիտական գործունեությունն ենք ծավալում բիզնեսի բոլոր ճյուղերում: Սկսած 2004 թվականից, իրականացնում ենք հաշվապահական և հարկային հաշվառման բարձրակարգ ծառայություններ:

100 % ֆինանսական պատասխանատվություն` պայմանագրով սահմանված:

Եթե մեր հաշվապահական աշխատանքի արդյունքում կենթարկվեք տույժերի և տուգանքների, մենք 100 %-ով կփոխհատուցենք դրանք:

Հարկային ստուգումների անցկացման հաջող փորձառություն:

16 տարվա ընթացքում մենք կուտակել ենք հարուստ և հաջող փորձ տարատեսակ ստուգումների հարցում: Մեր օգնությամբ կարելի է խուսափել լրացուցիչ հարկային պարտավորություններից:

Մեր Ծառայությունները

Մեր հաճախորդները

Մեզ վստահում են

ՄԵՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Աշխատակազմի պարբերաբար վերապատրաստում

Մեր թիմը տարեկան երկու անգամ վերապատրաստում է անցնում հաշվապահական հաշվառման և հարկման գծով: Մեր մասնագիտական որոշումները մշտապես ստուգված և ճշգրիտ են: Մենք հաշվի ենք առնում բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ հաճախորդի մոտ:

Գաղտնիության ապահովում

Մենք ապահովում ենք տրամադրված ինֆորմացիայի գաղտնիությունը և կրում ենք պատասխանատվություն ըստ պայմանագրի: Մենք թանկ ենք գնահատում մեր հեղինակությունը և երաշխավորում ենք Ձեր տվյալների գաղտնիությունը:

 

 

Որակի վերահսկողություն

Մենք մշտապես վերահսկում ենք մեր աշխատակիցների կատարած աշխատանքի որակը, որպեսզի ժամանակին հայտնաբերենք սխալներն ու ժամանակին վերացնենք դրանք, նպաստենք կատարյալ արդյունքին։

Բարձր վարկանիշ և կայուն դիրք

Մեր ընկերությունը շուկայում վայելում է մեծ ճանաչում, բարձր վարկանիշ և վստահություն։ Դրա մասին է վկայում մեր գործընկերների հետ երկար տարիների համագործակցությունը և շուկայում կայուն դիրքը։

Երկարատեվ համագործակցության նպատակաուղղվածություն

Մեր ռազմավարությունը գործընկերների հետ երկարաժամկետ է։ Տարիներ շարունակ մեզ վստահում են տեղական լավագույն ընկերությունները։

Նոր կադրերի պատրաստում

Մեր ընկերությունն անընդհատ ընդլայնում է իր մասնագետների շրջանակը։ Միայն բանիմաց և վստահելի մասնագետների շնորհիվ է հնարավոր ապահովել բարձր ու կայուն դիրք շուկայում։

Հաճախ տրվող հարցեր

Դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը անվավեր է ճանաչվում գործարքի անվավեր ճանաչման դեպքու։ Իսկ Օրենսգրքի կիրառության նպատակով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը անվավեր է ճանաչվում դատարանի վճռի համաձայն:

Ոչ, քանի որ շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը։

Կառավարության սահմանած չափանիշները բավարարող հարկ վճարողների ներկայացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող…

Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի գծով 12 հազար դրամը չգերազանցող չափը։

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթն կարող է չեղարկվել հետևյալ դեպքերում. 1) հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել այն հարկ վճարողի անունով, որին ապրանք չի մատակարարվել, որի համար աշխատանք չի կատարվել, և (կամ) որին ծառայություն չի մատուցվել.

Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում:

Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:

Հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են ապրանքը ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

Տվյալ դեպքում այդ գործարքի մասով կազմակերպությունը ԱԱՀ հաշվարկելու/վճարելու պարտավորություն չի կրում, Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Իսկ ոչ ռեզիդենտին վճարված եկամտի մասով որպես հարկային գործակալ պարտավոր է հաշվարկել և պահել շահութահարկ։

Բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը հարկվում է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով։

ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված պահանջներին բավարարելու դեպքում այո կարող է, բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների,

Ոչ, քանի որ ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումների կիրառության իմաստով կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:

Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև անհատույց ստացված ակտիվները։ Ընդ որում՝ դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում։

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի։

Ոչ, հաշվանցման ենթակա են միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ գումարները՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով

Եթե Դուք չեք գտել Ձեր հարցի պատասխանը, ապա գրեք մեզ

Կապ մեզ հետ

    **Հարցերի դեպքում դիմեք մեր աջակցության թիմին:

    ՄԵր փորձառուները

    Մեր պրոֆեսիոնալ թիմը

    Ավանեսյան Արման
    Տնօրեն
    Ավանեսյան Արման
    Տնօրեն
    Գույումջյան Հովհաննես
    Ֆինանսական տնօրեն
    Գույումջյան Հովհաննես
    Ֆինանսական տնօրեն
    Քեյան Տիգրան
    Հաշվապահական և հարկային դեպարտամենտի ղեկավար
    Քեյան Տիգրան
    Հաշվապահական և հարկային դեպարտամենտի ղեկավար

    Բլոգ

    Դեկտեմբերի 1-ից մեկնարկեց Ֆուտզալ Լիգա C լիգայի երկրորդ տուրը  Կայացան մի շարք հանդիպումներ, ադ թվում տեղի ունեցավ Freda – Գոլդեն փելես հանդիպումը, որտեղ 15-1 հաշվով...

    2022 թվականի հունվարի 1-ից ներմուծվող սննդամթերքի արտադրությամբ զբաղվող օտարերկրյա ձեռնարկությունները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն ՉժՀ գլխավոր մաքսային վարչությունում և պահպանեն սննդամթերթի անվտանգության կանոններն...

    <<Արարատ>> սննդի կոմբինատ ընկերություն 2011 թվականից սկսված «Արարատ» սննդի կոմբինատը արտադրում է 100% բնական հյութեր, նեկտարներ, մրգային եւ բանջարեղենային պահածոներ: 2011 թվականից սկսված «Արարատ» սննդի կոմբինատը...

    X