Մեր նոր գործընկեր <<Արարատ>> սննդի կոմբինատ ընկերությունը

Ուրախ ենք ձեզ ներկայացնել մեր նոր գործընկեր <<Արարատ>> սննդի կոմբինատ ընկերությանը, որը հայկական շուկայում առաջատարն է հյութերի և պահածոների արտադրությունում :

“Արարատ” Սննդի Կոմբինատ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ. և հանդիսանում է հյութերի և պահածոների արտադրության ոլորտում առաջատար արտադրողներից մեկը: Մեր արտադրանքը արտադրվում է հետևյալ անվանումների ներքո՝   Արարատ, Armenium,  Ararat Premium, Ararat Tea, Noah’s Ark:“Արարատ” Սննդի Կոմբինատ ՍՊԸ-ի հետ համագործակցության առավելությունները հետևյալն են. մեր գործընկերներն ունեն հնարավորություն իրենց պահեստում ունենալ արտադրատեսակների այնպիսի լայն ընտրություն, ինչպիսիք են հյութեր, պահածոյացված արտադրանք և  թեյեր տարբեր գնային սեգմենտներում, բարձրորակ արտադրանք, ճկուն գնագոյացման քաղաքականություն: