Պիլոտային ծրագիր

ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ԵՎ 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՀ Կառավարությունը ս․թ․ մարտի 10-ին թիվ 312–Լ որոշմամբ հաստատել է ՀՀ-ում ալկոհոլային  ապրանքների /ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208/ և ծխախոտի արտադրատեսակների /ԱՏԳԱԱ 2402/ դրոշմավորման փորձնական ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն – Արմենիա» ՍՊ ընկերության կողմից։

Ծրագրային աշխատանքների մեկնարկը տրված է և այդ արտադրատեսակներ արտադրող, ներմուծող կազմակերպությունները կարող են   ցանկության դեպքում  մասնակցել վերոնշյալ ծրագրին (առայժմ կամավորության սկզբունքով)։ Կից ներկայացված է մասնակցության հայտի ձևանմուշը։

2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է։ Այս ծրագիրը ուղղված է դրա իրագործմանը:

Ընդ որում՝ նախատեսվում է

1) 2402 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորումը՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից.

2) 2204, 2205, 2206, 2207, 2208 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորումը՝ 2023 թվականի փետրվարի 1-ից։