Ծխախոտի օգտագործման արգելք ցուցանակ

Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելք

Այն վայրերում, որտեղ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը, տեսանելի հատվածներում տվյալ հաստատության, մարմնի ղեկավարի կողմից պետք է տեղադրված լինեն ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը ( https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142877  ):

Սահմանված պահանջներով ցուցանակների բացակայությունը առաջացնում է վարչական պատասխանատվություն (տուգանք 100000 դրամի չափով): ՀՀ ՎԻՎ օրենսգիրք, հոդված173.3

Ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները սահմանված են «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքով, հոդված 6: