Հարկային աջակցություն

Օրենսդրական

Հարկային աջակցություն

Այսօր ընկերություններն ամեն օր բախվում են մի շարք իրավական ասպեկտների՝ կապված բիզնես գործունեության իրականացման հետ: Դրանք կարող են առաջանալ ինչպես  ընկերության ընթացիկ գործունեությունն իրականացնելիս, այնպես էլ  բիզնեսի ընդլայնումը պլանավորելիս՝ լինի դա գործունեության նոր ոլորտի զարգացում, թե առկա բիզնեսի արդիականացում:

Ցանկանո՞ւմ եք վստահ լինել  հարկային որոշումներում: Կնքել գործարքները` գնահատելով հնարավոր հարկային հետևանքները և դրանց կատարման ռիսկերը: Հնարավորինս արագ գնահատել հարկային օրենսդրության փոփոխությունների ազդեցությունը  գործունեության արդյունքների վրա: Հաշվի առնել  հարկային օրենսդրության կիրառման պրակտիկան`  հարկաման վերաբերյալ վիճահարույց հարցերում   սեփական դիրքորոշումը ձևավորելու համար: 

Բարձր որակավորում ունեցող խորհրդատու – մասնագետների մեր թիմն  իր համապատասխան ոլորտային գիտելիքներով պատրաստ է առաջարկել պրոֆեսիոնալ հարկային խորհրդատվական ծառայություններ` այդ թվում և տրանսֆերտների գնագոյացման, հարկային հաշվառման և հաշվետվությունների, հարկերի պլանավորման, հարկ վճարողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: 

Այսօր հարկային եւ իրավական խորհրդատվությունը մեր երկրում առավել պահանջված ծառայություններից են համարվում:

Պարզապես ուզում եք համոզվել, որ Դուք ( հաշվապահը) ճիշտ մոտեցում եք ընտրել հարկման ձևերի ընտրության հարցում։

Ունեք հարց` հարկային ոլորտի հետ կապված, և ցանկանում եք համեմատել  Ձեր մոտեցումը փորձառու խորհրդատուի կարծիքի հետ: 

Կնքում եք գործարքի նոր տեսակ:

Սկսում եք գործունեության նոր ուղղություն։ 

Ձեզ մշտապես թվում է, թե ունեք հարկի գերավճար։

Մենք տրամադրում ենք հարկային աջակցության հետևյալ ծառայությունները `

Հարկերի և տուրքերի մասին օրենսդրության կիրառման վերաբերյալ  հարցումների կազմում` ուղղված ՀՀ ֆինանսների նախարարությանը և Պ​​ետեկամուտների կոմիտեին: 

Հարկային հարցերի վերաբերյալ կորպորատիվ կանոնակարգերի (ստանդարտների), վերլուծական ակնարկների և օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկների կազմում: 

Խորհրդատվական ծառայություններ Հայաստանում գործող  օտարերկրյա կազմակերպությունների և վերահսկվող օտարերկրյա ընկերությունների հարկման վերաբերյալ: 

Ծրագրի ներդնում Հաճախորդի նախընտրած համակարգչային ծրագրային ապահովման համակարգում,

Հարկային հաշվետվությունների պատրաստման մեթոդոլոգիական աջակցություն:

Բոլոր հարկային ռիսկերի, հարկային հետևանքների գնահատում գործարքներ կնքելուց առաջ: 

Հարկային վեճերի կարգավորում,  բողոքների ներկայացում ՊԵԿ` հարկային մարմինների անօրինականության վերաբերյալ:

Հրատապ հարկային հարցերի վերաբերյալ խորհրդատվություն: Հարցին պատասխանելիս մենք կներկայացնենք մեր սեփական մասնագիտական ​​կարծիքը, ինչպես նաև կվերլուծենք հարկաբյուջետային և դատական ​​մարմինների այլընտրանքային կարծիքներն ու առկա իրավական դիրքորոշումները: 

Մենք կօգնենք հարկերի վճարման հետ կապված  փոխգործակցությունը կառավարության հետ  դարձնել առավել  հարմարավետ և կանխատեսելի Ձեզ համար ու պակաս ծանրաբեռնված`  Ձեր բյուջեի համար: