Due Diligence

Օրենսդրական

Due Diligence

«Due Diligence» բառացիորեն թարգմանվում է որպես «պատշաճ բարեխղճություն»: Դա ներդրումային օբյեկտի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու ընթացակարգն է, որի ժամանակ կիրականացնենք ընկերության գործունեության բազմակողմանի ուսումնասիրություն, դրա ֆինանսական վիճակի և շուկայական դիրքի համալիր ստուգում, կբացահայտենք և կգնահատենք ընկերության ռիսկերը: Due Diligence (Դյու Դիլիջենս) ծառայությունն անհրաժեշտ է, եթե ծրագրում եք ներդրում կատարել նոր բիզնեսում, ձեռք բերել առևտրային նշանակության գույք, այդ թվում՝ անշարժ գույք, միաձուլում իրականացնել մեկ այլ ընկերության ձեռքբերման միջոցով և այլն, ինչպես նաև շահագրգիռ կողմի համար տեղեկությունների իսկության և հավաստիության մասին տեղեկություն ստանալու նպատակով, որոնք շարադրված են կնքվող գործարքներին կցվող փաստաթղթերում՝ վճարունակության և գնման առարկայի ֆինանսական իրական վիճակի, գործընկերների և գնահատման համար:

Due Diligence-ի անցկացումը ռիսկերի բացահայտման և նվազեցման արդյունավետ մեթոդ է, որի նպատակն է պաշտպանել գործարքի կողմերի շահերը: Ընթացակարգի հիմքում ընկած է ներքին փաստաթղթերի, հարկային և ֆինանսական հաշվետվության մանրակրկիտ վերլուծությունը՝ հաշվի առնլով օրենսդրական և արդիական իրավական պահանջները: Տվյալ ընթացակարգը թույլ կտա բարձրացնել գործարքի առարկայի ներդրումային գրավչությունը ներդրողների, հավանական գնորդների  և հետաքրքրված անձանց համար:

Հարկային Due Diligence-ը (Դյու Դիլիջենս) առանցքային նշանակություն ունի, քանի որ հարկային ծանրաբեռնվածությունը, հարկային ռիսկերը կարող են զգալի ազդեցություն ունենալ գործարքի առարկայի գրավչության և վիճակի գնահատման վրա:

Հարկային ծանրաբեռնվածությունը կարող է անշահավետ կամ անհեռանկարային դարձնել բացարձակապես ցանկացած բիզնես՝ դրանում ներդրումներ անելու առումով կամ որոշակի սահմանափակումներ և հատուկ պայմաններ սահմանել, որոնք բիզնեսն անհնար կամ քիչ արդյունավետ կդարձնեն:

Հենց այդ պատճառով կարևոր է նախապես հասկանալ և ծրագրել, թե ինչ հարկեր է տվյալ պահին վճարում ընկերությունը, ինչքան ստիպված կլինի վճարել ապագայում, կա արդյոք հնարավորություն ունի նվազեցնելու հարկային բեռը: Այդ բոլոր հարցերի պատասխանները ձեզ կտան մեր ընկերության մասնագետները Due Diligence հարկային ծառայության անցկացման արդյունքում:

Մենք կստուգենք նաև ընկերության հարկային պատմության մաքրությունը, ժամկետանց և կասկածելի պարտքերի առկայությունը և (կամ) բացակայությունը գնորդների (պատվիրատուների), մատակարարների (վարձակալների), բյուջեի կամ այլ գործակալների հաշվարկներում:

Մեր մասնագետները Due Diligence ծառայության իրականացման մեթոդներ են մշակել, որոնք հիմնվում են տարաբնույթ գործընթացներ իրականացնելու մեր հարուստ փորձի վրա:

Սա ընկերության ֆինանսական վիճակի, դրա տնտեսական գործունեության արդյունքների մասին տեղեկության հավաստիության ստուգումն է, ինչպես նաև կոմերցիոն հեռանկարների գնահատումը: Ֆինանսական Due Diligence (Դյու Դիլիջենս) ծառայության իրականացման ընթացքում մենք պարզում ենք ֆինանսական արդյունավետության առանցքային ցուցանիշները, գնահատում ենք ապագա հեռանկարները որոշակի նորմերի պահպանման և շուկայի ներկա իրավիճակի պայմաններում:

Ֆինանսական Due Diligence-ի անցկացման ընթացքում մենք ուսումնասիրում ենք ընկերության եկամուտներն ու ծախսերը, դրանց կառուցվածքը, պարտքերի և ակտիվների, որևէ պարտավորությունների, վարկերի առկայությունը: Բացի այդ, ստուգում ենք հաշվապահական հաշվառման որակը, իրականացված գործարքների արդիականությունն ու հավաստիությունը՝ բացահայտելով ընկերության տնտեսական գործունեության փաստերը: Դիտարկում և վերլուծում ենք հիմնական ցուցանիշների աճի (կամ անկման) դինամիկան, գնահատում ենք հաշվապահական և ֆինանսական ծառայությունների, հաշվառման համակարգերի աշխատանքի և հաշվետվությունների կազմման որակը: Որակյալ վերահսկողությունից և առաջնային փաստաթղթերի հավաստիության արտացոլումից անմիջականորեն կախված է հաշվետության ցուցանիշների ձևավորման ճշտությունը:

Ապագա գործարքի հետ կապված հնարավոր իրավական ռիսկերից խուսափելու համար մեր խորհրդատուները իրավաբանական  Due Diligence (Դյու Դիլիջենս)  կիրականացնեն: Տվյալ ուսումնասիրության արդյունքում կբացահայտվեն նման ձեռքբերման առկա ծանրաբեռնվածությունը և հնարավոր ֆինանսական ռիսկերը, ինչը թույլ կտա վերջնական որոշում ընդունել ինչպես ձեռքբերման նպատակահարմարության մասին, այնպես էլ թե ինչպես կառուցել ապագա գործարքը և խուսափել ընկերության ակտիվի ձեռքբերման ռիսկերից

Գնահատելով ակտիվի վիճակը և դրա սեփականատեր իրավաբանական անձի կարգավիճակը՝ դուք կկարողանաք ընտրել ձեռքբերման առավել ընդունելի միջոցը: Այն դեպքում, եթե նախընտրեք իրավաբանական անձի՝ սեփականատիրոջ  բաժնետոմսերի (մասնաբաժնի) ձեռքբերումը, խորհրդատուները, որոնք մասնագիտանում են միաձուլման հարցում, պատրաստ են օգնել նախապատրաստել գործարքը, պահպանել բոլոր կորպորատիվ ընթացակարգերը, կազմել պայմանագիրը, ինչպես նաև ապահովել իրավական աջակցությունը փուլերից յուրաքանչյուրի ժամանակ: Եթե, օրինակ, որոշում ընդունեք անմիջականորեն արտադրական համալիրի ձեռքբերման մասին որպես անշարժ գույքի օբյեկտ, ձեզ կօգնեն անշարժ գույքի և շինարարության հարցով մեր մասնագետները: