Հաշվապահական եվ հարկային հաշվառման վերականգնում

Օրենսդրական

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Յուրաքանչյուր ընկերության գործունեության ընթացքում կարող են ծագել ֆորսմաժորային իրավիճակներ, որոնց արդյունքում շատ կարևոր տվյալներ կարող են կորել կամ վնասվել։ Դա հնարավոր է, երբ օրինակ, ընկերությունն օգտվել է ոչ պրոֆեսիոնալ հաշվապահների ծառայություններից։ Հաշվառման վերականգնման անհրաժեշտություն կարող է առաջանալ նաեւ, երբ հարկավոր է պետական մարմիններում հաստատել այն փաստը, որ հաճախորդ- ընկերության կողմից  կատարվել է թերավճար կամ գերավճար: Առաջին իրավիճակում գործը կարող է ավարտվել տուգանքով, իսկ երկրորդ դեպքում `ֆինանսական միջոցների կորստով, երբ ընկերությունը վճարել  է ավելին, քան անհրաժեշտ էր։

Մեր փորձառու մասնագետները Ձեր կողմից տրամադրված առաջնային փաստաթղթերի հիման վրա կվերականգնեն հաշվապահական եւ հարկային հաշվառումը։ Իրականացված աշխատանքի արդյունքում բիզնեսի սեփականատիրոջը կներկայացվի հաշվետվություն եւ մի շարք խորհուրդներ, այն մասին, թե ինչպես կարելի է շտկել ստեղծված իրավիճակը։

Մեր գործողությունները

Հաշվապահական հաշվառման վերականգնման աշխատանքի ծավալի և արժեքի վերաբերյալ հաշվետվության  պատրաստում:

Բացակայող կամ հստակեցնող հաշվետվությունների պատրաստում և ներկայացում պետական ​​մարմիններին: 

Ստացված փաստաթղթերի ամբողջականության, ճշգրտության ստուգում, դրանց մուտքագրում հաշվապահական ծրագիր (առկայության դեպքում), հաշվետվության տվյալների հետ համապատասխանություն:

Հաշվապահական հաշվառման վերականգնում` կատարված աշխատանքի վերաբերյալ ամբողջական հաշվետվությամբ : 

Ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի /մաշվածության/ հաշվառում ֆինանսական և հարկային՝ համաձայն հաճախորդի ընդունած քաղաքականության,

X