Անշարժ գույք և շինարարություն

Օրենսդրական

Անշարժ գույք և շինարարություն

Տնտեսվարող սուբյեկտների մեծ մասի համար անշարժ գույքի օբյեկտները առանցքային կարևորության ակտիվներ են, որոնց հանդեպ իրավունքների զրոյացումը կամ սահմանափակումը կարող են հանգեցնել ձեր բիզնեսի կորստին կամ լուծարմանը։

ՁԵր բիզնեսի կայունությունը կախված է նրանից, թե ինչ չափով է (են)․ 

հաշվի առնվել հնարավոր նրբությունները, այդ թվում՝ հողամասի ընտրության, գործող օրենսդրությամբ նախատեսված արտոնությունների և նախապատվությունների կիրառման, ցանցերի միացման, կապալառու կազմակերպությունների ընտրության հարցում

գրագետ վերահսկվում շինարարության գործընթացը կամ անշարժ գույքի գործարքների իրականացման հետ կապված այլ գործընթացներ

մանրակրկիտ կատարվել այդ ակտիվների հանդեպ ձեր իրավունքների ստուգումը

պատշաճ որակավորմամբ կազմվել գործարքը, իրակականացվել վերջինիս էական պայմանների համաձայնեցումը

գրագետ կատարվել շինարարության գործընթացին նախապատրաստումը

Բարձր որակավորմամբ փորձառու մասնագետների մեր թիմը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել հետևյալ ուղղություններով․

Շինարարական գործընթացի իրավական վարում բոլոր փուլերում՝ սկսած ֆինանսական միջոցների ներգրավման և հողամասի ընտրության հարցերից, վերջացրած կապալառու կազմակերպությունների հետ պայմանների համաձայնեցմամբ և շինարարության ու օբյեկտները շահագործման հանձնելու գործընթացում առաջացող վեճերի հանգուցալուծմամբ

Գյուղատնտեսական նշանակության հողամասերի հանդեպ իրավունքների ստուգման և այդ հողատարածքների հանդեպ իրավունքների ձեռքբերման ընթացակարգի իրավական վարում

Շահերի պաշտպանություն անշարժ գույքի հանդեպ իրավունքների հետ կապված վեճերում, ինչպես նաև անշարժ գույքի օբյեկտների շինարարության գործընթացում առաջացող վեճերի ժամանակ

Անշարժ գույքի օբյեկտների, այդ թվում՝ հողամասերի հանդեպ իրավունքի ստուգում

Անշարժ գույքի օբյեկտների հանդեպ իրավունքների ձեռքբերման և օտարման գործարքների կազմում և վարում

Պետական մասնավոր գործընկերության շրջանակներում անշարժ գույքի օբյեկտներին առնչվող գործարքների կազմում և իրավաբանական վարում

Պատշաճ ժամանակին ցուցաբերված պրոֆսիոնալ աջակցությունը կօգնի ձեզ նվազագույնի հասցնել անշարժ գույքի օբյեկտների ձեռքբերման ժամանակ առաջացող ռիսկերը, ինչպես նաև կապահովի նրանց հանդեպ իրավունքների պաշտպանությունն ու պահպանումը։