Ո՞ր դեպքում է ԱԱՀ փոխհատուցվող գումարը վերադարձվում հարկ վճարողին պարզեցված կարգով՝ առանց ուսումնասիրության և/կամ ստուգման։

0

Կառավարության սահմանած չափանիշները բավարարող հարկ վճարողների ներկայացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով և ժամկետներում: ՀՀ կառավարության 24 հոկտեմբերի 2019 թվականի N 1468-Ն որոշում։