Ո՞րն է համարվում որակական կորուստ և դրա մասով համախառն եկամտից նվազեցում կատարելու իրավունք ունի արդյո՞ք շահութահարկ վճարող կազմակերպությունը։

0

Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ ՀՀ օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը, ինչպես նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի հայտնաբերած և հետ ընդունված խոտան ապրանքը, բացառությամբ այն խոտան ապրանքի, որի դիմաց առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շահութահարկ վճարողն ապրանքի մատակարարից ստացել է (ստանալու է) փոխհատուցում: Խոտան ապրանք է համարվում ապրանքի արտադրության գործընթացով պայմանավորված՝ պատշաճ որակական հատկանիշներ չունեցող ապրանքը, որը չի կարող օգտագործվել ըստ նշանակության: