ՏՏ ոլորտի աջակցության փոփոխություն

ՏՏ ոլորտի  պետական աջակցության տրամադրման կարգի փոփոխություն

ՀՀ կառավարության 22 ապրիլի 2022 թվականի N 558-Լ որոշմամբ փոփոխություն է կատարվել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգում: Մասնավորապես՝

  • Սահմանվել է, որ կարգը չի տարածվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստացած տնտեսավարող սուբյեկտների վրա:
  • Աջակցություն ստացող ոլորտների շրջանակը ընդլայնվել է, վերաբերում է հետևյալ տնտեսական գործունեության տեսակներին 26.1, 26.2, 26.3, 30.3, 58.2, 62.0, 63.1 :
  • Պայմաններից մեկը նոր աշխատողների թվաքանակի ավելացումն է առնվազն 10-ով, նախկինում սահմանված 50-ի փոխարեն:
  • Պայմաններում սահմանվել է, որ եկամտային հարկի պարտավորությունը ամբողջությամբ պետք է կատարված լինի:
  • Փոփոխվել, ընդլայնվել է ՊԵԿ-ի կողմից նախարարությանը տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվությունը՝ կարգի պայմաններին համապատասխանության ստուգումը իրականացնելու համար:

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162203

X