ՏՏ աջակցություն

Պետական աջակցության տրամադրում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին

ՏՏ ոլորտի զարգացմանը օժանդակելու, տարածաշրջանի երկրների համեմատ տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված նախատեսվել է պետական աջակցության ծրագիր։ Պետական աջակցությունը տրամադրվում է սահմանված պայմանները բավարարող ամսվա (ամիսների) համար համապատասխան նոր ընդունված աշխատողներին հաշվեգրված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարված եկամուտներից պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով: Շահառուներին ներկայացվող պահանջները, աջակցության տրամադրման կարգը, ժամանակահատվածը և այլ մանրամասները ստորև․

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161400

X