Սերուցքային կարագի ներմուծում

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌՈՒՄ

ՀՀ կառավարության 26 մայիսի 2022 թվականի N 766-Ն որոշմամբ կիրառվում է սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, 2022 թվականի ընթացքում ՀՀ տարածք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասվող 1500,0 տոննա սերուցքային կարագի նկատմամբ:

արտոնության կիրառումը տարածվում ՀՀ տարածք 2022 թվականի մարտի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող սերուցքային կարագի վրա՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետություններից ծագող և ներմուծվող ապրանքների:

ՀՀ տարածք ներմուծվող սերուցքային կարագի ներմուծումը թույլատրվում է սահմանված ծավալից ոչ ավելի քանակով` լիցենզիայի առկայության դեպքում:

Մանրամաասն՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163346