Հաստիքներ

Միացի՛ր Ֆրեդայի թիմին

Եթե աշխատասեր ես, նպատակասլաց, համապատասխանում ես  ներքոհիշյալ պահանջներին և  ցանկանում ես աշխատել ընկերական և անմիջական մթնոլորտում:

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպության հաշվապահական հաշվառման վարում,
  • Հաշվապահական հաշվառման և հաշվետությունների համակարգերի կազմակերպում և վարում,
  • Տարեկան ֆինանսական հաշվետվությունների, վիճակագրական հաշվետվությունների և հարկային հաշվետվությունների կազմում ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում լիազոր մարմիններին,
  • Հաշվապահական հաշվառման հետ կապված այլ պարտականությունների կատարում:

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ դրանց առնչվող այլ ոլորտում,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների և հաշվային պլանի իմացություն,
  • ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն,
  •  ՀԾ ծրագրի լավ իմացություն,
  •  Համակարգչային գիտելիքներ, MS Excel-ի լավ իմացություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի,
  •  Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
  •  Պարտաճանաչություն:

Դիմելու կարգ

  •  Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլ.հասցեով՝ [email protected]:
  • Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374)91274327 հեռախոսահամարով:
  • Կապ կհաստատենք միայն ընտրված թեկնածուների հետ

 

X