Մեր թիմը տարեկան երկու անգամ վերապատրաստում է անցնում հաշվապահական հաշվառման և հարկման գծով: Մեր մասնագիտական որոշումները մշտապես ստուգված և ճշգրիտ են: Մենք հաշվի ենք...

Գործում ենք բիզնեսի բոլոր ոլորտներում 2004 թվականից:
Մենք հաջողությամբ մեր մասնագիտական գործունեությունն ենք ծավալում բիզնեսի բոլոր ճյուղերում: Սկսած 2004 թվականից, իրականացնում ենք հաշվապահական և հարկային հաշվառման բարձրակարգ ծառայություններ:

100 % ֆինանսական պատասխանատվություն` պայմանագրով սահմանված:
Եթե մեր հաշվապահական աշխատանքի արդյունքում կենթարկվեք տույժերի և տուգանքների, մենք 100 %-ով կփոխհատուցենք դրանք:

Հարկային ստուգումների անցկացման հաջող փորձառություն:
21 տարվա ընթացքում մենք կուտակել ենք հարուստ և հաջող փորձ տարատեսակ ստուգումների հարցում: Մեր օգնությամբ կարելի է խուսափել լրացուցիչ հարկային պարտավորություններից:
Մեր Ծառայությունները
21+ տարվա փորձ ֆինանսական և բիզնես ծառայությունների ոլորտում
Մեր հաճախորդները
Մեզ վստահում են
ՄԵՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հաճախ տրվող հարցեր
Շահութահարկի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող […]
30.09.2025
Ո՞ր ծախսերն են համարվում ներկայացուցչական ծախսեր և դրանց ծախսագրման ի՞նչ սահմանափակումներ են առկա:Օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացուցչական ծախսեր են համարվում այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելու և (կամ) այն պահպանելու նպատակով կատարվող ծախսերը: Շահութահարկի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը կամ հինգ միլիոն դրամը: Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) […]
Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում […]
Շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են՝ գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը:
Շահութահարկի հաշվարկման ժամանակ համախառն եկամտից նվազեցվում են սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը՝ Օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված կարգով: Գործուղման ծախսերի նվազեցման սահմանափակումներ սահմանված են Օրենսգրքի 117-րդ հոդվածով, օրինակ՝ չի նվազեցվում գործուղման ծախսերի այն մասը, որը գերազանցում է՝ ՀՀ տարածքից դուրս գործուղման դեպքում՝ հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսը:
ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել:
ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով: Գնորդի ՀՎՀՀ պարունակող ՀԴՄ կտրոնի տրամադրում հնարավոր է միայն անկանխիկ (վճարային քարտով) վճարում կատարելու դեպքում:
Եթե hաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը Կառավարության սահմանած չափանիշներին (1 փետրվարի 2024 թվականի N 155-Ն որոշում) համապատասխան ռիսկային չհամարվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետին նախորդող օրը, եթե հարկ վճարողի կողմից կիրառվել է համապատասխան ծրագրային հրահանգ, կամ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետի օրը:
23.04.2025
Ո՞ր գործունեության տեսակները 2025թ-ից այլևս չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող:Բացի գործող սահմանափակումներից, 2025թ. հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող չեն կարող համարվել նոտարները,վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, փաստաբանական ծառայություն մատուցողները:
23.04.2025
Ո՞ր գործունեության տեսակները 2025թ-ից այլևս չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:Բացի գործող սահմանափակումներից, 2025թ. հունվարի 1-ից միկրոձեռնարակտիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև հետևյալ գործունեության տեսակները.
– սաունաները,
-բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեություն իրականացնողները,
-առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվողները,
-փորձաքննական . . .
Թեթև մարդատար մեքենայի ձեռքբերման դեպքում ԱԱՀ վճարող կազմակերպությունը ձեռքբերման ԱԱՀ-ն հաշվանցում է ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով 72-րդ հոդվածի սահմանափակումները:
Շրջանառության հարկի հաշվարկման ժամանակ ծախսերի նվազեցման հնարավորություն ունեն հետևյալ գործունեության տեսակները՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն, արտադրական գործունեություն, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն, ՀՀ հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի աղյուսակի 10-րդ մասով սահմանված այլ գործունեություն:
Շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքները:
Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամություն ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով:
Ոչ, հաշվանցման ենթակա են միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ գումարները՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով
Եթե Դուք չեք գտել Ձեր հարցի պատասխանը, ապա գրեք մեզ
Կապ մեզ հետ
ՄԵր փորձառուները
Մեր պրոֆեսիոնալ թիմը


Ավանեսյան Արման
ՏնօրենԱվանեսյան Արման
Տնօրեն

Գույումջյան Հովհաննես
Ֆինանսական տնօրենԳույումջյան Հովհաննես
Ֆինանսական տնօրեն












