ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում ի՞նչ փոխարժեքով է որոշվում դրանք հարկման բազաները և սկզբնական արժեքները

0

Հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են ապրանքը ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը ՀՀ սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ապրանքի հարկման բազան և սկզբնական արժեքը որոշվում են տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի՝ կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից։ Ընդ որում՝ որպես տվյալ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը: