Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ռեզիդենտ շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությանը խորհրդատվական ծառայություն է մատուցել, արդյո՞ք այդ գործարքի մասով շրջանառության հարկ վճարող կազմակերպությոնը պարտավոր է որպես հարկային գործակալ ինքնահաշիվ դուրս գրել/ԱԱՀ վճար և ոչ ռեզիդենտի շահութահարկ հաշվարկել և վճարել։

0

Տվյալ դեպքում այդ գործարքի մասով կազմակերպությունը ԱԱՀ հաշվարկելու/վճարելու պարտավորություն չի կրում, Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Իսկ ոչ ռեզիդենտին վճարված եկամտի մասով որպես հարկային գործակալ պարտավոր է հաշվարկել և պահել շահութահարկ։