Բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը հարկվում է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով։ Ընդ որում՝ բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է ՀՀ-ում և ավարտվում է ՀՀ տարածքից դուրս կամ եթե այն սկսվում է ՀՀ տարածքից դուրս և ավարտվում է ՀՀ տարածքում: Տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը: