Թափուր հաստիք
Առաջատար Հաշվապահ
Ֆրեդա ՍՊԸ-ին անհրաժեշտ են մասնագետներ առաջատար հաշվապահի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպության հաշվապահական հաշվառման վարում,
- Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների համակարգերի կազմակերպում և վարում,
- Տարեկան ֆինանսական, վիճակագրական և հարկային հաշվետվությունների կազմում ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում լիազոր մարմիններին,
- Հաշվապահական հաշվառման հետ կապված այլ պարտականությունների կատարում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ դրանց առնչվող այլ ոլորտում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների և հաշվային պլանի իմացություն,
- ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն,
- ՀԾ ծրագրի լավ իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ, MS Excel-ի լավ իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի,
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
- Պարտաճանաչություն։
Հմտություններ
Մասնագիտական
Անձնական
Լրացուցիչ տեղեկություն
Դիմելու համար լրացրեք ներքևի ձևը կամ ուղարկեք ձեր ինքնակենսագրությունը [email protected] էլ․ հասցեով, կամ ներկայացրեք ք․ Երևան, Նաիրի Զարյան 22ա հասցեով։
Հեռախոս՝ +374 10 25 63 25
Կապ կհաստատենք միայն ընտրված թեկնածուների հետ։
Դիմել հիմա
Ձեր դիմումը կփոխանցվի անմիջապես FREDA-ի HR թիմին։
