Շահութահարկի հաշվարկման ժամանակ համախառն եկամտից նվազեցվում են սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը՝ Օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված կարգով: Գործուղման ծախսերի նվազեցման սահմանափակումներ սահմանված են Օրենսգրքի 117-րդ հոդվածով, օրինակ՝ չի նվազեցվում գործուղման ծախսերի այն մասը, որը գերազանցում է՝ ՀՀ տարածքից դուրս գործուղման դեպքում՝ հարկային տարվա համախառն եկամտի հինգ տոկոսը:
