Բացի գործող սահմանափակումներից, 2025թ. հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող չեն կարող համարվել նոտարները,վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, փաստաբանական ծառայություն մատուցողները:
2025թ. հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև՝ ՀՀ-ում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «69․Իրավաբանական և հաշվապահական գործունեություն», «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ», «78.2․ Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3․ Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողները: