Ո՞ր գործունեության տեսակները 2025թ-ից այլևս չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

0

Բացի գործող սահմանափակումներից, 2025թ. հունվարի 1-ից միկրոձեռնարակտիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև հետևյալ գործունեության տեսակները.
– սաունաները,
-բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեություն իրականացնողները,
-առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվողները,
-փորձաքննական,
-բժշկական օգնության և սպասարկման,
-վարսավիրական, մարմնի խնամքի,
– ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման,
-միջնորդական (այդ թվում՝ անշարժ գույքի առք ու վաճառքի և (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցողները,
-ծրագրային ապահովման մշակման,
-շինարարական աշխատանքներ կատարողները,
-ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնողները,
-անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեություն իրականացնողները:
2025թ. հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև՝ ՀՀ-ում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «70․ Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ»,«78.2․ Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3․ Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» գործունեություններ իրականացնողները, ինչպես նաև միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողները: