Թեթև մարդատար մեքենայի ձեռքբերման դեպքում ԱԱՀ վճարող կազմակերպությունը ձեռքբերման ԱԱՀ-ն հաշվանցում է ՀՀ հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով 72-րդ հոդվածի սահմանափակումները: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ՀՀ մատակարարման մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և այդ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա՝ մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի միջև առաջացող ԱԱՀ-ի բացասական տարբերությունը ենթակա չէ հաշվանցման (պակասեցման): (այդ գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման՝ տվյալ տրանսպորտային միջոցի օտարման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով): Այդ գումարները շահութահարկի հարկման բազան որոշելիս ենթակա չեն նաև համախառն եկամտից նվազեցման: