Էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծում առանց մաքսատուրքի վճարման
ՀՀ կառավարության որոշմամբ 2022 թվականի ընթացքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ՀՀ ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով: Որոշումը տարածվում է ֆիզիկական անձանց կողմից «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ազատ շրջանառության նպատակով ներմուծված տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց մաքսային հայտարարագրերը գրանցվել են 2022 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման ուժի մեջ մտնելու պահից գրանցված հայտարարագրերի նկատմամբ:
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162036