Սպիտակ շաքարի ներմուծման քվոտա

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2022 թվականի մարտի 22-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր) ներմուծումը, որը նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման կամ շաքար պարունակող արտադրանքի արտադրության համար, ազատվում է ներմուծման մաքսատուրքից՝ 60.0 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով՝ լիցենզիայի առկայության դեպքում՝ բացառությամբ ՀՀ-ի հետ ազատ առևտրի ռեժիմ ունեցող երկրներից ծագող և ներմուծվող սպիտակ շաքարի։

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=161225