Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նաև անհատույց ստացված ակտիվները։ Ընդ որում՝ դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում։ Շրջանառության հարկ վճարողի դեպքում անհատույց ստացված դրամական միջոցները (աջակցության գումարները) շրջանառության հարկով հարկման ենթակա չեն, հարկման օբյեկտ չեն: