ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում ի՞նչ փոխարժեքով է որոշվում դրանք հարկման բազաները և սկզբնական արժեքները:

0

Հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են ապրանքը ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Ընդ որոում՝ որպես տվյալ օրը ՀՀ ԿԲ հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ-ի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը: