ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՔՎՈՏԱ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703800002 ծածկագրին դասվող Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանել քվոտա՝ հետևյալ չափաքանակներով՝
• 2022 թվականի համար՝ 7000 հատ
- 2023 թվականի համար՝ 8000 հատ:
Սահմանվել է նաև, որ նշված ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստանի Դաշնության տարածք հնարավոր է միայն ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի վճարման դեպքում: Նշված սակագնային արտոնությունը նախատեսված է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հիշեցնեք, որ հնույն ժամանակահատվածի համար այդ տրանսպորտային միջոցների ներմուծումը և/կամ օտարումը ազատված է նաև ավելացված արժեքի հարկից (ՀՀ հարկային օրենսգիրք, հոդված 64)։
https://docs.eaeunion.org/docs/ru-ru/01431489/err_18032022_39