Միացի՛ր Ֆրեդայի թիմին,

Եթե աշխատասեր ես, նպատակասլաց, համապատասխանում ես ներքոհիշյալ պահանջներին և ցանկանում ես աշխատել ընկերական և անմիջական մթնոլորտում

Պահանջվող հմտություններ

– Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ դրանց առնչվող այլ ոլորտում,

– Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,

– Հաշվապահական հաշվառման ստանդարտների և հաշվային պլանի իմացություն,

– ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն,

– ՀԾ ծրագրի լավ իմացություն,

– Համակարգչային գիտելիքներ, MS Excel-ի լավ իմացություն,

– Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի,

– Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,

– Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,

– Պարտաճանաչություն:

Սկսեք ձեր կարիերան FREDA Finance & Consulting -ում՝ մեր թիմի հետ միասին։

FREDA Finance & Consulting -ը՝ հանդիսանալով Հայաստանի առաջատար հաշվապահական ընկերություններից մեկը (50+ մասնագետ), հայտարարում է ընդունելություն բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներին հաշվետարի աշխատանքի համար:

Մենք առաջարկում ենք աշխատանք, որտեղ դուք հնարավորություն կունենաք սովորել․

• Հարկային և հաշվապահական հաշվառման ամբողջ գործընթացը՝ մեր լավագույն մասնագետների աջակցությամբ,

• Ուժեղացնել և կատարելագործել ձեր մասնագիտական հմտությունները իրական միջավայրում,

• Ուղիղ աշխատել մեր հաճախորդ ընկերությունների հետ և ծանոթանալ գործնական նրբություններին,

• Ստանալ իրական փորձ և հիմք հետագա ձեր կարիերայի աճի համար։

📩 Ռեզյումեն ուղարկել էլ․ հասցե [email protected] 📍 Մեր գրասենյակի հասցեն Նաիրի Զարյան 22ա

Աշխատանքային պարտականություններ

-Կազմակերպության հաշվապահական հաշվառման վարում,

-Հաշվապահական հաշվառման և հաշվետությունների համակարգերի կազմակերպում և վարում,

-Տարեկան ֆինանսական հաշվետվությունների, վիճակագրական հաշվետվությունների և հարկային հաշվետվությունների կազմում ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

-Ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում լիազոր մարմիններին,

-Հաշվապահական հաշվառման հետ կապված այլ պարտականությունների կատարում:

Դիմելու կարգ

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլ.հասցեով՝ [email protected]:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374)91274327 հեռախոսահամարով:

  • Կապ կհաստատենք միայն ընտրված թեկնածուների հետ