ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում արդեն հնարավոր է աշխատանքային պայմանագրերը կնքել էլեկտրոնային։
Դրա համար անհրաժեշտ է լիազորի գրասենյակից ակտիվացնել տվյալ բաժինը։

Հիշեցում.
Մինչև 31.12.2025թ. ՊԵԿ հարթակում պայմանագիր կնքելը կամավորության սկզբունքով է, իսկ 01.01.2026թ-ից դառնալու է պարտադիր:
2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով) մուտքագրման պահին գործող պայմաններով: Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանելու է Կառավարությունը:

https://www.arlis.am/hy/acts/201313

https://www.arlis.am/hy/acts/205500/latest