ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրով ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների և ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ ծագում ունեցող ապրանքների արտահանման ժամանակ ներմուծվող երկրի օրենսդրությանը համապատասխան այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափով հաշվարկված գումարին համարժեք օժանդակություն կտրամադրվի:
Ծրագիրը կիրառելի է Եվրոպական միության անդամ հանդիսացող պետություն և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն հետևյալ ապրանքների արտահանման դեպքում.
մշակող արդյունաբերության (տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչ՝ C) արտադրանքը (ապրանքը) (բացառությամբ՝ ՏԳՏԴ C 12, ՏԳՏԴ C 19, ՏԳՏԴ C 24, ՏԳՏԴ C 32.1), որի ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Նաև C 24.2, C 24.42.0-ից ալյումինե նրբաթիթեղի արտադրության արտադրանքը և ալյումինե նրբաթիթեղից, որպես հիմնական բաղադրիչ, ալյումինե շերտավորված նրբաթիթեղի արտադրության արտադրանքը, որոնց ծագման երկիրը ՀՀ-ն է.
Օժանդակության տրամադրման կարգը և մանրամասները կից հղումով.
23708https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=8961