Գործուղման ծախսերի չափերի և հաշվարկման կարգի փոփոխություններ
- նվազել է հյուրանոցային ծառայությունների հիմնավորող փաստաթղթերի չներկայացման դեպքում գործուղվողին փոխհատուցման նորմատիվի չափը, սահմանված 70 տոկոսից դառնալով 60 տոկոս:
- Օտարերկրյա պետություններ գործուղումների դեպքում ճանապարհածախսերում լրացվում է նաև հակահամաճարակային միջոցառումների շրջանակում պահանջվող պարտադիր նմուշառման ծախսերը (covid-ի թեստերի համար)։
- «Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը» աղյուսակն ուժը կորցրած է ճանաչվել, փոխարենը հաշվարկման նոր կարգ է սահմանվել՝ հիմք ընդունելով ՄԱԿ պետական ծառայողների միջազգային հանձնաժողովի կողմից տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա համար հրապարակված նորմատիվը:
- փոփոխություններն ուժի մեջ են մտնում 01.05.22-ից, առկա են անցումային կարգավորումներ:
- 01.23թ-ից ՀՀ և ԼՂՀ գործուղումների դեպքում օրապահիկի նվազագույն չափը 3000-ի փոխարեն սահմանվում է 5000 դրամ:
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=161782